Չազդարարվող կամ լռակյաց կոռուպցիոն մշակույթ

Հրաչ Սահակյան 29.05.2023 - 13:40
29.05.2023 - 13:40 դիտում

Դեպքը բուհերից մեկում է տեղի ունեցել, մեզ դիմած ուսանողուհին խնդրեց պահել իր անձի գաղտնիությունը, իր խոսքով՝ հարցը ոչ միայն, այսպես ասած, գրքի գնային տարբերությունն է կամ գրքի ոչ այնքան անհրաժեշտ լինելը ուսումնական գործընթացում, այլ կոռուպցիոն ռիսկը։ Երբ ինքը համակուրսեցիներին առաջարկել է բարձրաձայնել գրքի վաճառքի մասին, մեծամասնությունը լռելու կողմնակից է եղել. դա, կարծրատիպերի ու հարաբերությունները չվնասելու մասին մտածելով, հավելում է մեզ դիմած ուսանողուհին։ Բարձրաձայնելու տարբեր եղանակներ կան՝ սկսած իրավաբաններին ուղիղ դիմելուց մինչեւ այդ մասին անանուն ու առցանց հաղորդագրություն տալով։ Azdararir.am կայքը միասնական էլեկտրոնային հարթակ է, որը տարիներ առաջ ստեղծվել է կոռուպցիայի մասին ազդարարելու համար, բայց նույն կայքում տեղադրված վիճակագրությունը փաստում է՝ կամ Հայաստանում կոռուպցիան իսպառ վերանալու եզրին է կամ, ի հակառակ դրան, տխուր պատկեր ունենք, մարդիկ չեն բարձրաձայնում այդ մասին, օրինակ՝ եթե 2022 թվականի օգոստոս ամսին եղել է 23 ազդարարում, որ նույն տարվա հունիսից մինչ օրս ամենաբարձր ցուցանիշն է, 2023 թվականի մայիսին ազդարարումները ընդամենը 7 են։ Պատճառներից մեկը կարծրատիպերն են. նշում են մասնագետները։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ