Ուրուգվայում ՀՀ դեսպանություն կբացվի. Արարատ Միրզոյանը կմասնակցի բացման արարողությանը

Աննա Կոստանյան 21.03.2024 - 12:36
21.03.2024 - 12:36 դիտում

Մարտի 21-22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Օմար Պագանինիի հետ, նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում տեղի է ունենալու Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացման պաշտոնական արարողությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ