Ուղևորն ու ավիաընկերության աշխատակիցները հարվածել են միմյանց, հայհոյել. վիճաբանության մասնակիցները ձերբակալվել են

Աննա Կոստանյան 19.09.2024 - 15:23
19.09.2024 - 15:23 դիտում

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16:15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի ստերիլ գոտում վիճաբանություն է:

Գծային բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերություններից մեկի երկու աշխատակցի միջև: Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, ինչի պատճառով օդանավակայանի ստերիլ գոտում խաթարվել է բնականոն աշխատանքը:

Վիճաբանության երեք մասնակիցն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ