Երիտասարդների շրջանում մարմնի դրական ընկալման ձևավորմանն ուղղված ուղեցույց ձեռնարկը փորձագետները ներկայացնում են՝ ՔՀԿ ներկայացուցիչներին, ծնողներին ու երիտասարդներին՝ ամփոփելով «Ինքնօգնության բանալի.մարմնի դրական ընկալում» նախագիծը:
«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հկ-ի կողմից ստեղծված ինտերակտիվ ուղեցույցը նախատեսված է 14-23 տարեկան երիտասարդների համար, ովքեր բարդույթներ ունեն մարմնի ընկալման, պատկերացումների եւ ինքնագնահատականի առնչությամբ: Այն առաջարկում է համապարփակ լուծումների և կանխարգելիչ միջոցառումների փաթեթ՝ ապահովելով բազմամասնագիտական մոտեցում: