Ուկրաինան և Ռուսաստանը իրականացրել են գերիների փոխանակում

1.04.2022 - 22:50 դիտում

Զապորոժիեի շրջանում ուրբաթ՝ ապրիլի 1-ի երեկոյան, տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն։

«Զապորոժիեի շրջանում հենց նոր տեղի ունեցավ գերիների փոխանակում։ 86 ուկրաինացի զինծառայող, այդ թվում՝ 15 կին, արդեն ապահով են»,- ասել է նա։

Տիմոշենկոն, սակայն, չի հայտնել, թե քանի ռուս զինվոր է ազատ արձակվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ