Ուկրաինան հարվածներ է հասցրել Դոնեցկի քաղաքների ուղղությամբ

14.07.2022 - 21:53 դիտում

Ուկրաինայի զինված ուժերը ռմբակոծել է Դոնեցկի Գորլովկա և Յասինովատայա քաղաքները՝ 15 րոպեում արձակելով 122 միլիմետր տրամաչափով 13 արկ՝ հայտնել են Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում Դոնեցկի ներկայացուցչությունից:

Կենտրոնից տեղեկացրել են, որ ուկրաինական ուժերը գնդակոծել են նաև Դոնեցկի Լենինյան թաղամասը:

Ավելի ուշ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքային պաշտպանության շտաբից հայտնել են նաև, որ ուկրաինական ուժերը Մակեևկայում հարվածել են դպրոցի՝ «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ:

0 մեկնաբանություն
2

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ