Ուկրաինան հարվածել է Ղրիմի կամրջին՝ այս անգամ ջրի տակից

Աննա Կոստանյան 3.06.2025 - 16:31
3.06.2025 - 16:31 դիտում

Ուկրաինայի Անվտանգության Ծառայությունը (ՈւԱԾ ) հայտարարել է, որ իրականացրել է հատուկ գործողություն՝ ուղղված Կրիմյան կամրջի ստորջրյա հենասյուների պայթեցմանը։ Telegram-ալիքներում հաղորդվել էր կամրջի վրայից խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Կամրջի երթևեկությունը արդեն վերականգնվել է։

ՈւԱԾ հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը, որը տևել է մի քանի ամիս, ներառել է Կրիմյան կամրջի հենասյուների ականավորում և առաջին պայթուցիկ սարքի՝ մոտ 1100 կգ տրոտիլային համարժեք հզորությամբ, ակտիվացում հունիսի 3-ին՝ առավոտյան ժամը 4:44-ին։

Պայթյունի հետևանքով, ըստ ՈւԱԾ-ի, վնասվել են կամրջի ստորջրյա հատվածները։

«Փաստացի կամուրջը գտնվում է վթարային վիճակում», — նշված է մամուլի հաղորդագրությունում։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։

ՈւԱԾ -ի փոխանցմամբ՝ գործողությունը անձամբ վերահսկել է ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։

«Աստված սիրում է երրորդությունը, իսկ ԱԾՈւ-ն միշտ ավարտին է հասցնում սկսածը և երբեք չի կրկնվում։ Նախկինում մենք երկու անգամ հարվածել ենք Կրիմյան կամրջին՝ 2022 և 2023 թթ․։ Այսօր շարունակեցինք այդ ավանդույթը՝ արդեն ջրի տակ», — հայտարարել է նա։

Կամրջի վիճակը հետևող Telegram-ալիքում առավոտյան ժամը 6-ի սահմաններում հայտնվել էր հաղորդագրություն, որ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն արդեն ժամը 9-ին այն վերականգնվել է։ Ժամը 14:00-ի տվյալներով՝ Կերչի կողմից զննման կետում հերթ չկա, իսկ Տամանի կողմից՝ հերթում է 120 տրանսպորտային միջոց, նշված է ալիքում։

Telegram-ալիք Mash-ը հունիսի 3-ին գրել էր, որ կամրջի վրայից խոցվել է ուկրաինական անօդաչու սարք, որի բեկորները ընկել են ճանապարհի վրա։ Այդ պահին կամրջով անցել են մեքենաներ Տամանի կողմից, սակայն, ըստ Mash-ի, տուժածներ ու վնասներ չեն եղել։ Դրանից հետո կամուրջը փակվել է երեք ժամով, մինչև մասնագետները կատարել են ճանապարհի ստուգում և հեռացրել են անօդաչուի բեկորները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ