Ուկրաինան կրկին գնդակոծել է ՌԴ տարածք. կա մեկ զոհ

Աննա Կոստանյան 19.05.2022 - 13:45
19.05.2022 - 13:45 դիտում

Հինգշաբթի ՌԴ Կուրսկի մարզի Տետկինո գյուղի ուկրաինական կողմից գնդակոծության հետևանքով վնասվել են բնակելի տներ, ինչպես նաև շենքեր սպիրտի և շաքարի գործարանի տարածքում, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

«Տուժած բնակելի շենքերը շուտով կվերանորոգվեն: Վնասվել են նաև սպիրտի և շաքարի գործարանի տարածքների շենքերը»,- գրել է Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում:

Տետկինո գյուղը մայիսի 19-ին գնդակոծվել է Ուկրաինայի կողմից, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Գյուղի գնդակոծության ժամանակ խաղաղ բնակչության մահվան դեպքն առաջինն էր Կուրսկի շրջանում հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։ Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանի Տետկինո գյուղը սահմանակից է Ուկրաինայի Սումիի շրջանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ