Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է նախաձեռնել Ռոստովի մարզի ուղղությամբ. հրդեհվել է երկաթուղային հատվածը

29.07.2025 - 12:56 դիտում

Հուլիսի 29-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարձակում են նախաձեռնել Ռոստովի մարզի վրա՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Հիմնական հարվածը եղել է Սալսկ քաղաքին, տեղի բնակիչները հայտնել են 4-5 պայթյունի մասին: Բացի այդ՝ նրանք հայտնել են երկաթուղային կայարանում բռնկված հզոր հրդեհի մասին։

Համացանցում հայտնվել են կրակի մեջ գտնվող երկաթուղային օբյեկտի կադրեր: Դրանք ֆիքսել են, թե ինչպես է քամին տարածում կրակը՝ սրելով իրավիճակը։

Սալսկում հրդեհի մասին հաստատել է մարզի ժամանակավոր նահանգապետ Յուրի Սլյուսարը: Պաշտոնյան նշել է, որ դրա մարմանը մասնակցել են 45 մարդ և 12 միավոր տեխնիկա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ