Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Վոլոդիմիր Զելենսկուն

Աստղիկ Խաչատրյան 20.08.2021 - 07:54
20.08.2021 - 07:54 դիտում

Օգոստոսի 19-ին Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը:

Նախագահ Զելենսկին շնորհավորել է Վլադիմիր Կարապետյանին՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր կարևոր դերակատարումը կունենա Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ու հայ և ուկրաինացի ժողովուրդների համագործակցությունը խորացնելու գործում:

Դեսպան Կարապետյանն Ուկրաինայի նախագահին է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարեմաղթանքներն ու վստահեցրել, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ երկկողմ հարաբերությունները և առկա համագործակցությունն առավել խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է առաջիկայում կայանալիք երկկողմ տարբեր մակարդակի շփումները և, մասնավորապես, Հայ-ուկրանական միջկառավարական հանձաժողովի նիստի անցկացումը: Նախագահ Զելենսկին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետին և ողջ հայ ժողովրդին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ