Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում ենք ցուցադրական հակառուսական ժեստ. Զախարովա

Աննա Կոստանյան 2.11.2023 - 15:23
2.11.2023 - 15:23 դիտում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Ուկրաինայի հարցով խորհրդաժողովին:

Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մոսկվան Մալթայում Ուկրաինայի հարցով համաժողովին Հայաստանի մասնակցությունը դիտարկում է որպես Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ»,- ասել է Զախարովան:

«Երևանում «պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը գնում է ցուցադրական սիրախաղի մասին նրանց հետ, ովքեր ագրեսիվորեն ընդդիմանում են Ռուսաստանին»։

Եվ ցավալի է, որ հանրապետության ներկայիս ղեկավարությունը միտումնավոր համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ վաղ անցյալում ինքն էր համարում Հայաստանի կայունության և բարգավաճման ամենակարևոր գործոնը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Մալթա էր մեկնել և մասնակցել էր «Մալթա. խաղաղության բանաձև» հանդիպմանը:

Մալթայում կայացել էր նաև Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ