Կիրակի՝ հուլիսի 24-ին, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել են Կիևի Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցված Պայծառակերպության տոնի՝ Վարդավառի, տոնական պատարագին: Այս մասին ասված է Ուկրաինայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում։

«Պատարագից հետո Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են եկեղեցու բակում, ավանդույթի համաձայն միմյանց վրա ջուր լցնելով նշել Վարդավառը, այդ թվում հյուրասիրության սեղանների շուրջ:

Նույն օրը եկեղեցու տարածքում Ուկրաինայի հայ բժիշկների միավորման կողմից կազմակերպվել էր ընդունելություն և բժշկական խորհրդատվության տրամարդրում ցանկացողների համար»,- նշված է գրառման մեջ:


🇦🇲 Կիրակի՝ հուլիսի 24-ին, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը մասնակցել…
Опубликовано Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні Воскресенье, 24 июля 2022 г.