Ուկրաինայի կողմից հրթիռակոծության ժամանակ ռուս լրագրող է զոհվել․ ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 22.07.2023 - 19:00
22.07.2023 - 19:00 դիտում

РИА Новости-ի ռազմական լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը զոհվել է ուկրաինական հրթիռակոծության ժամանակ:

Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը կասետային զինամթերքով հարվածներ են հասցրել լրագրողների խմբի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են լրատվամիջոցների չորս աշխատակիցներ։ Նրանք տեղափոխվել են բուժհաստատություններ։

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել Պյատիխատկի գյուղի մոտ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ