Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է ՌԴ Կուրսկի մարզի Գուևո գյուղի վրա

Աստղիկ Խաչատրյան 19.12.2022 - 19:41
19.12.2022 - 19:41 դիտում

Ուկրաինայի ԶՈւ–ն գրոհել է Կուրսկի մարզի Սուջանսկի շրջանի Գուևո գյուղը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի ղեկավար Ռոման Ստարովոյտը։
Մարզպետի խոսքով` 6 արկ է ընկել, բոլորը` բնակելի տների սահմաններից դուրս։ Տուժածներ և ավերածություններ չկան։
Ավելի վաղ Ուկրաինայի ԶՈւ–ն ականանետերով գնդակոծել է Կուրսկի մարզի Ելիզավետովկա սահմանամերձ գյուղը։ Ստարովոյտի խոսքով` արկը վնասել է գազատարն ու տներից մեկի պատուհանները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ