Ուկրաինայի զինված ուժերը պահում են դիրքերը, որոշ հատվածներում նույնիսկ առաջընթաց գրանցում. Զելենսկի

31.12.2022 - 13:39 դիտում

Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում վերջին զարգացումները: Նա տեղեկացրել է, որ Դոնբասում շարունակվում են ամենակատաղի մարտերը: Դժվարին իրավիճակ է, մասնավորապես, Բախմուտ, Սոլեդար և Կրեմեննայա բնակավայրերում:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրի զինված ուժերը պահում են դիրքերը, որոշ հատվածներում նույնիսկ առաջընթաց գրանցում: Զելենսկին հավելել է, որ ամենահրատապ խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելն է, ինչը Կիևը բարեհաջող իրականացնում է:

«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային՝ մենք էլեկտրամատակարարումն ապահովելու հստակ ռազմավարություն ենք մշակել։ Այն իրականացնելու համար, իհարկե, ժամանակ է պետք։ Սա գալիք տարվա ամենակարևոր խնդիրներից մեկն է»,- ընդգծել է Զելենսկին։

Ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ ռուսական ուժերը հարավային կողմից մոտեցել են Բախմուտ քաղաքին, որի համար արդեն տևական ժամանակ է՝ մարտեր են ընթանում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ