Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ռուսաստանին կազմակերպության անդամի կարգավիճակից զրկելու համար

31.05.2022 - 19:37 դիտում

Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ)՝ Ռուսաստանին կազմակերպության անդամ պետության կարգավիճակից զրկելու խնդրանքով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը հայտարարել էր, որ չնայած «հակառուսական հիստերիային» և քարտուղարության ու այլ պետությունների ճնշումներին՝ չի հաջողել Ռուսաստանը մեկուսացնել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ