Ուկրաինայի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից և կրճատել Կիևում դեսպանատան անձնակազմի թիվը

24.09.2022 - 13:30 դիտում

Ուկրաինայի արտգործնախարարությունը Իրանի դեսպանին զրկել է հավատարմագրումից և որոշել զգալիորեն կրճատել Կիևում Իսլամական Հանրապետության դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը։

Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական ուժերն Ուկրաինայի դեմ իրանական արտադրության զենք են կիրառել:

Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ