Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին

5.07.2025 - 13:07 դիտում
Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեի ԱԷԿ-ին, ինչի հետևանքով կայանն ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով՝ հարվածը հասցվել է ԱԷԿ-ը Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգին կապող էլեկտրահաղորդման գծին։ Հերման Գալուշչենկոն տեղի ունեցածը «միջուկային ահաբեկչության ակտ» է որակել: Այնուհանդերձ, ճառագայթային ֆոնի փոփոխություններ, վերջին տվյալով, չեն նկատվել։
Ավելի ուշ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը հայտնել է, որ ատոմակայանի արտաքին էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Ռաֆայել Գրոսիի խոսքով՝ ԱԷԿ-ը առանց արտաքին էներգիայի աղբյուրների մնացել է երեքուկես ժամ։
«Ուկրաինայի միջուկային անվտանգությունը ծայրահեղ վտանգավոր վիճակում է»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ