Ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր

Աննա Կոստանյան 19.07.2024 - 10:03
19.07.2024 - 10:03 դիտում

Հուլիսի 18-ին՝ ժամը 18:30-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոտնաժման, ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ