Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք, կարկտի հետևանքով վնասվել են տրանսպորտային միջոցներ

15.06.2025 - 14:02 դիտում

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք:

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը:

Աշխատանքները համակարգել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Մասնավորապես՝ փրկարարնե,րն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնի մարզում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 33 դեպք։

Ուժեղ քամուց պատճառված վնասների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև 21։40-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացել է կարկուտ, վնասվել են 4 տրանպորտային միջոց»,- տեղեկացրել է Սարգսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ