Ուժեղ ու նպատակասլաց հայորդին. գյումրեցի հերոսը կդառնար 20 տարեկան

Աննա Կոստանյան 14.04.2021 - 15:27
14.04.2021 - 15:27 դիտում

Ուժեղ ու նպատակասլաց հայորդին՝ Արզումանը մեկն է արցախյան 2-րդ պատերազմում անմահացած հերոսներից:
Արզուման Եգորի Թորոսյանը ծնվել է Գյումրիում, 2001 թվականի ապրիլի 12-ին: Հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը Արզումանի գեների մեջ է: Զինվորականի ընտանիքում ծնված հերոսը այսօր կդառնար 20 տարեկան:
Հաղթողի գիտակցումը Արզումանի մեջ եղել է դեռ մանկուց, երբ սկսել է զբաղվել կարատե սպորտաձևով և նվաճել «Սև գոտի»: Նույն հաղթողի գիտակցումն ու արժանապատվությունը դրսևորվեց նաև մարտի դաշտում:
2019 թվականի հուլիսի 28-ին զինվորական ծառայության է անցել Մեղրիի զորամասում: Հայրենքին արժանի զինվորն ու զավակը հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է Ջրական՝ մասնակցելու մարտական գործողություններին, իսկ արդեն հոկտեմբերի 10-ին ինքն ու զինակից ընկերներից ևս 7-ը զոհվել են թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից:
Արզումանի սխրանքն ու քաջությունը ևս մեկ անգամ պատգամում են՝ ապրել հայրենի հողի հանդեպ սիրո գիտակցմամբ: Եվ ամեն տարի այս օրը՝ ապրիլի 12-ին ցավի ու հպարտության միախառնումով կասենք՝ ծնունդդ շնորհավոր Արզուման:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ