Ուժեղացված ծառայություն Գյումրիում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 15 մեքենա

Աննա Կոստանյան 4.09.2020 - 18:03
4.09.2020 - 18:03 դիտում

ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել Գյումրիում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 տրանսպորտային միջոց, 15 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 10-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ հետախուզման մեջ, իսկ երկուսի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։
Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ