Թուրքիայի աևմտյան հատվածում գտնվող Սաքարիա նահանգի Հենդեքի շրջանում գտնվող մակարոնի արտադրամասում ուժգին պայթյուն է տեղի ունեցել:
Ահազանգից հետո դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD), Անտառային տարածքների վարչության և ոստիկանության ջոկատներ:
Տեղի ունեցածի հետևանքով 1 մարդ մահացել է, 30-ը վիրավորվել: Պայթյունի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: