Ուզում եմ, որ մեր երկրում՝ բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը. Անահիտ Ավանեսյան

31.12.2023 - 15:20 դիտում

Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է: Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

«Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:

Սիրելի՛ հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ:

Ուզում եմ, որ մեր երկրում՝ բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:

Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը»,- ասված է Ավանեսյանի շնորհավորական ուղերձում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ