«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ

Աստղիկ Խաչատրյան 12.11.2025 - 21:34
12.11.2025 - 21:34 դիտում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 15։09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը․ վարորդը մահացել է:

Փրկարարները դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 40 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ