ՈՒԱԶ-Ը Ծովագյուղի մոտակայքում ընկել Է Ձկնագետը, վարորդն ու ուղևորները տեղափոխվել են անվտանգ տարածք

27.05.2024 - 00:33 դիտում

Մայիսի 26-ին՝ ժամը 20։14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը, ներսում երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։

Պարզվել է, որ UAZ մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ գյուղի մոտակայքում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ձկնագետ գետը, գետում հայտնաբերվել է նաև արգելափակված ZIL մակնիշի ավտոմեքենա։

Ջրափրկարարները UAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Խ. Գ.-ին (ծնված 1990 թ.), ուղևորներ Մ․ Հ․-ին (ծնված 1999 թ.), Խ․ Ա․-ին (ծնված 2020 թ.), Խ․ Կ․-ին (ծնված 2022 թ.) և ցուցաբերել առաջին օգնություն, տեղափոխել անվտանգ տարածք։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել գետն ընկած ավտոմեքենաները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ