Որքան շուտ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր

Աննա Կոստանյան 19.01.2024 - 10:29
19.01.2024 - 10:29 դիտում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ընթացքում հարց են ուղղել հայ-ադրբեջանական հարաբերությունների և նախորդ շաբաթ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի տարածաշրջան այցելության և վերջինիս Բաքու չմեկնելու վերաբերյալ։

Միլլերը հրաժարվել է պատասխանել Բոնոյի կատարած հանդիպումների վերաբերյալ հարցին, սակայն նշել է, որ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ կատարվող աշխատանքը:

«Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում, և մենք կոչ ենք անում նրանց պահպանել թափը` հիմնվելով նախորդ բանակցությունների արդյունքների վրա և հասնել համաձայնության»,- ասել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ