Որոշ ավտոճանապարհներին մառախուղի պատճառով տեսանելիությունը 20-50 մետր է

Աստղիկ Խաչատրյան 31.01.2023 - 20:29
31.01.2023 - 20:29 դիտում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Արարատի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

❄️«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում…

Опубликовано Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ Вторник, 31 января 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ