Դիրքապահ տղաները՝ մարդու իրավունքների միակ պաշտպաններ. ԱՀ ՄԻՊ

Հրաչ Սահակյան 5.11.2020 - 22:03
5.11.2020 - 22:03 դիտում

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում էր՝
«Մենք պետք է առավելագույն ջանքերը գործադրենք ինքներս մեր ներուժով, որ կանգնենք հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ հանուն մեր ապագա խաղաղության, հանուն մեր արժանապատվության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության։ Ով չի կարողանում դիրքերում կանգնել, թող թիկունքում հնարավորինս պաշտպանի հայրենիքը՝ բժիշկներ, փրկարարներ, ենթակառուցվածքների սպասարկողներ և այլն։ Պարզապես ոգի տվողները, պարզապես հետաքրքրվողները, թե սահմանին ինչ է կատարվում, բայց մատը մատին չտվողները մեր հայրենիքը չեն պաշտպանում։ «Եթե կորցնենք Արցախը, մենք շրջելու ենք հայոց պատմության վերջին էջը»։ Սա հանճարեղ Մոնթեն է ասել։ Միգուցե վերջին էջը չլինի, նախավերջինը լինի…» եթերի ընթացքում նշեց Բեգլարյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ