Ով մեզ թուրք կասի, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան

Աստղիկ Խաչատրյան 14.05.2025 - 19:27
14.05.2025 - 19:27 դիտում

«Համբալ չէ՞ արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծ է փոքրացնում ինչ-որ երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք: Կամ էլ, օրինակ, կեղծ փաստաթղթով նախագահ է դառնում. ո՞վ է այդ նախագահը, եթե ոչ համբալ, ստեղ լիներ՝ դեմքին կասեի ու երկրորդ դեմքով, ոչ թե երրորդ դեմքով, բայց ստեղ չէ (- խմբ․ նկատի ունի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին)։

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին, երևի խաբվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն, որ մի երկու գանտել է բարձրացնում, գիտի թե կարա մարդ շպրտի: Վախենամ՝ մի օր էդ գանտելը գլխին ընկնի, զգո՛ւյշ եղեք, պարո՛ն Քոչարյան»,- ասաց Թորոսյանը:

Իշխող ուժի անդամը նաև նկատեց՝ ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայհոյանք և դրան հայհոյանքով են պատասխանում. «Երբ որ մեզ ասում են թուրք, նկատի ունեն հայհոյանք, հայհոյանք են ընկալում, ես էլ պաշտոնապես հայտարարում եմ՝ ով մեզ որպես հայհոյանք կասի թուրք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ