Ոստիկանությունը քննարկում է չիպերով պետհամարանիշերի տրամադրման հնարավորությունը

Աննա Կոստանյան 5.05.2021 - 17:47
5.05.2021 - 17:47 դիտում

ՀՀ ոստիկանությունը քննարկումներ է իրականացնում ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերը վերացնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին:

«Ոստիկանությունն այլ մարմինների հետ համատեղ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ: Մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում: Մի տարբերակը չիպերով պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր կլինի դրանց գտնվելու վայրը ֆիքսել, դրան զուգահեռ նաև կխստացվի տվյալ հանցագործության համար նախատեսված պատասխանատվությունը»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ քննարկվում է նաև պետհամարանիշերի վերականգնման հնարավորություն ստեղծելու հարցը:

«Ոստիկանությունը, կարծում եմ, հարցի լուծման համար հրատապ ռեժիմով հանդես կգա նախաձեռնությամբ»,- նշեց Տիգրան Ավինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ