Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հրաչ Սահակյան 4.12.2021 - 13:23
4.12.2021 - 13:23 դիտում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկաններն ու ՊՊԾ դասակի ծառայողները դեկտեմբերի 1-ի գիշերային շրջայցի ժամանակ քաղաքի օղակաձև խաչմերուկից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի 24-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված։ Ըստ 24-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխուանա է։ Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ