Ոստիկանական խմբեր՝ Ազատանում

5.12.2021 - 15:54 դիտում

32/13 Տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղակայված է Ազատանի համայնքային կենտրոնում: Տեղամաս այցելելիս նկատեցինք հերթապահություն իրականացնող ոստիկանական խմբեր, մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մեծ թվով ոստիկանների ներկայությունը, վերջիններս նշեցին, որ արտառոց որեւէ դեպք տեղի չի ունեցել, իրականացվում է սովորական հերթապահություն: Նախագահը հավելեց, որ արտառոց դեպքեր տեղամասում չեն գրանցվել: 1756 ընտրողից ժամը 14:00-ի դրությամբ այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 302 քաղաքացի:

     

Իսկ Ազատանի միջնակարգ դպրոցի փոքր մասնաշենքում տեղակայված 32/14 տեղասում 1858 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց ժամը 12:45 դրությամբ քաղաքացիական պարտքը կատարել էր 260 քաղաքացի։ 32/14 ՏԸՀ նախագահի խոսքով, մինչ նշված ժամը ընտրություններն ընթանում են խիստ պասիվ մթնոլորտում։

                     

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ