Ոսկեհասկի ճանապարհը՝ դժվար, բայց անցանելի

24.09.2020 - 16:40 դիտում

Գյումրուց դեպի Ոսկեհասկ համայնք տանող ճանապարհի մի հատվածը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ ու մշտապես առաջացրել երթեւեկության անհարմարություն: Անձրեւների հետեւանքով փողոցում եղած ջրափոսերն ավելի անանցանելի են դարձնում ճանապարհը: Վերջերս Գյումրու փողոցներում իրականացվող շինարարության հետեւանքով առաջացած հին ասֆալտը լցվել է այս փողոցը հարթեցման նպատակով: Ոսկեհասկի համայնքապետի խոսքով՝ իրավիճակը փոքր-ինչ փոփոխվել է, սակայն շինարարական աղբը մնացել է փողոցի եզրային հատվածներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ