Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԷՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը․ Գևորգ Պապոյան

Աստղիկ Խաչատրյան 25.06.2025 - 22:27
25.06.2025 - 22:27 դիտում

Ոչ ոք չէր կարող այնպես լեգիտիմացնել ՀԷՑ-ի ազգայնացումը, քան ինքը՝ հենց ՀԷՑ-ը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հայաստանի բնակչությունն ու տնտեսությունը չեն կարող գերի մնալ մի քանի ստահակի քմահաճույքներին։ Կարծում եմ առանձին հետաքննության առարկա պետք է դառնա վերջին օրերին բնակչության, խոշոր տնտեսական միավորների և պետական կառավարման համակարգի շենքերի զանգվածային հոսանքազրկումը։ Պետության և ժողովրդի դեմ այս սաբոտաժը պետք է բնում խեղդել շատ արագ»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ