«Ոչ ոք նույնիսկ չի արձագանքել, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես աջակցություն է հայտնել». Պուտինին վրդովեցրել է ԱՄՆ-ի արձագանքն Ուկրաինայի կողմից Bayraktar կիրառելուն

Աննա Կոստանյան 13.11.2021 - 17:03
13.11.2021 - 17:03 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վրդովեցրել է ԱՄՆ իշխանությունների արձագանքը Դոնբասում անօդաչու կիրառելու մասին Ուկրաինայի հայտարարությունը: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս հարցին Պուտինն անդրադարձել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդում է, որ երկիրը Bayraktar է կիրառել, մինչդեռ հակամարտության գոտում անօդաչու սարքեր կիրառելն արգելվում է Մինսկի համաձայնագրերով:

«Սակայն ոչ ոք նույնիսկ չի արձագանքել, իսկ ԱՄՆ-ում ընդհանրապես գործնականում աջակցություն են հայտնել: Եվրոպան ինչ-որ անհասկանալի բան ասաց այդ հաշվով, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես աջակցություն հայտնեց»,- վրդովվել է ՌԴ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ