Ոչ բոլոր պայմանավորվածություններն են կատարվում. Մհեր Գրիգորյանը` ԵԱՏՄ էներգաշուկայի մասին

Աննա Կոստանյան 26.10.2023 - 17:11
26.10.2023 - 17:11 դիտում

ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի վերաբերյալ ոչ բոլոր պայմանավորվածություններն են իրականացվում ամբողջ ծավալով։

Այս մասին Բիշքեկում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նրա խոսքով` չնայած գործընթացի ողջ բարդությանը, որը ենթադրում է հաշվի առնել միության երկրների տարբեր էներգետիկ շահերը, անհրաժեշտ է հասնել սկզբունքային որոշումների։ Ըստ Գրիգորյանի` դրանց հիման վրա է պետք համաձայնեցնել ԵԱՏՄ տարածքում գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը։

«Այդ կոնտեքստում հայկական կողմը պատրաստ է երկխոսության, որպեսզի հնարավորինս արագ լուծվեն չկարգավորված հարցերը»,– ասաց Գրիգորյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ