Ողջունում եմ Հայաստանում ազատ, արդար ընտրությունները. եվրահանձնակատար Օլիվեր Վարհեի

Աննա Կոստանյան 9.07.2021 - 14:51
9.07.2021 - 14:51 դիտում

Եվրամիությունը շարունակում է մնալ կարևոր գործընկեր Հայաստանի համար թե՛ բարեփոխումների իրագործման, թե՛ բարեփոխումների օրակարգի այլ բնագավառներում: Այս մասին այսօր հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում:

«Բարձր եմ գնահատում կառավարության ստանձնած հանձնառությունը՝ շարունակելու այս բարեփոխումները: Սրանք կարևոր բարեփոխումներ են, որ Եվրոպան դա տեսնի, և Հայաստանի ժողովուրդը դա տեսնի: Ես ողջունում եմ Հայաստանում ազատ, արդար ընտրությունները: Հուսով եմ, որ շուտով Հայաստանում կլինեն ուժեղ կառավարություն, ուժեղ խորհրդարան, խորհրդարանական մեծամասնություն, որովհետև մենք շատ անելիք ունենք»,- ասաց Վարհեին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ