Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը. Չեխիայի դեսպան

Աննա Կոստանյան 24.04.2025 - 13:31
24.04.2025 - 13:31 դիտում

Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Չեխիայի դեսպանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ 8 տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,-գրել է  դեսպանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ