Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատ գումարները պահում վրացական բանկերում

Աննա Կոստանյան 3.06.2025 - 14:43
3.06.2025 - 14:43 դիտում

Ըստ Վրաստանի ազգային բանկի 2025 թվականի ապրիլի տվյալների՝ օտարերկրյա քաղաքացիները վրացական առևտրային բանկերում ունեցել են ընդհանուր առմամբ 9,3 միլիարդ լարիի (3,4 միլիարդ ԱՄՆ դոլար) ավանդներ, ինչը տարեկան հաշվարկով աճել է 18%-ով։

Վրացական բանկերում ամենամեծ գումարներն են պահում Ռուսաստանի քաղաքացիները։ Նրանց բաժին է ընկնում օտարերկրյա ռեզիդենտների բոլոր ավանդների 37 տոկոսը՝ 3,44 միլիարդ լարի (1,25 միլիարդ դոլար)։

Երկրորդ տեղում են Իսրայելի քաղաքացիները՝ 1 միլիարդ լարի (365 միլիոն դոլար), իսկ երրորդ տեղում՝ Ուկրաինայի քաղաքացիները՝ 558 միլիոն լարի (204 միլիոն դոլար)։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ