Ո՞րն է ՌԴ կողմից Ձեր դեմ տարվող արշավի պատճառը. The Wall Street Journal-ի լրագրողը` Նիկոլ Փաշինյանին

Աստղիկ Խաչատրյան 25.10.2023 - 23:19
25.10.2023 - 23:19 դիտում

«ՌԴ մի շարք պաշտոնյաներ, այդ թվում` նախկին նախագահ Մեդվեդևը վիրավորական բառամթերք են օգտագործել Ձեր հասցեին և հեղաշրջման կոչ արել, ինչպե՞ս եք պատասխանում, և ՌԴ կողմից Ձեր դեմ տարվող այս արշավի պատճառները որո՞նք են»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է The Wall- treet Journal-ի լրագրողը:

«ես հենց որպես այդպիսին ուղիղ չեմ արձագանքել, չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել` բացի նրանից, ինչ ասել եմ, որովհետև ես այդ թեմաներին անդրադարձեր ունեցել եմ, բայց նաև ակնհայտ է, որ ադ փաստերն առնվազն հարցեր են առաջացնում, և այդ հարցերը պատասխաններ պետք է գտնեն: Ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կամ, եթե անգամ չեմ ասել, նման մոտեցումը կանոններ է խախտում` սկսած միմյանց ներքին գործերին չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության և, իհարկե, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում, որովհետև անհասկանալի են նման ձևակերպումը, խոսակցությունը և դիրքավորումը` այն մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ իրար հետ աշխատել են»,- պատասխանել է վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ