Ո՞վ է քննելու Միքայել Աջապահյանի վերաբերյալ գործը

Աննա Կոստանյան 15.08.2025 - 14:23
15.08.2025 - 14:23 դիտում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գևորգ (Միքայել) Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում նշվում է, որ նա ԶԼՄ-ներով պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով և ունենալով մեծ թվով հետևորդներ, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Նա դատավորի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից, մինչ այդ ղեկավարել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Իրավաբանական կլինիկան, 2019 թվականից պայմանագրային հիմունքներով դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և ՀՀ փաստաբանական դպրոցում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ