Շփման գծի փոխարեն դելիմիտացիայի արդյունքում պետք է ունենանք պետական սահման սրանից բխող բոլոր հետևանքներով և արդյունքներով. վարչապետ

Աննա Կոստանյան 20.03.2024 - 17:55
20.03.2024 - 17:55 դիտում

Ձեր բարձրաձայնած մտահոգությունը մենք քննարկում ենք, նույն հարցերը մեզ չե՞նք տալիս. չենք կարող չտալ, և պատասխանը հետևյալն է. շփման գծի փոխարեն դելիմիտացիայի արդյունքում պետք է ունենանք պետական սահման սրանից բխող բոլոր հետևանքներով և արդյունքներով: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Տավուշի մարզի հետ կապված մտահոգությունների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին:

Նա անդրադարձավ նաև Շուշիի վերաբերյալ հայտարարությանը:

«Եթե Շուշին ձեր տրամաբանությամբ և ձեր տեսակետից դժգույն քաղաք չլիներ, ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն փելիս» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի, բա տանեիք այնտեղ կառուցեիք: Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք մի հյուրանոց կառուցեիք Ոսկեպարում: Երկու հատ էլ Կիրանցում կառուցեիք: Այդ ճանապարհների երկայնքով սարքեիք ձեր ավտոսալոնները: Հո գոռալով չի: Խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է: Այն, ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքում է: Ես, կներեք, պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես ՀՀ այսօրվա վարչապետն եմ: Եթե պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան:

Կարծում եմ՝ ձեր քաղաքական ուժն ունի բավարար ֆինանսական ներուժ, գնացեք հյուրատուն կառուցեք, գնացեք հյուրանոց կառուցեք Ոսկեպարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ