Շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր. Հանրային հեռուստաընկերությունը զգուշացնում է

Աննա Կոստանյան 22.11.2022 - 13:23
22.11.2022 - 13:23 դիտում

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, զգուշացնելով, որ շրջանառվում են «Մանկական Եվրատեսիլի» վերավաճառված և կեղծ տոմսեր:
«Մարզահամերգային համալիրում կատարվելու է տոմսերի նույնականացում և QR կոդերի ստուգում: Խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք տոմսերը գնել միայն tomsarkgh.am կայքից: Սահմանափակ քանակությամբ Ֆան զոնայի տոմսեր կվաճառվեն նաև Telcell-ով»,- նշված է հայտարարության մեջ:

Հեռուստաընկերությունից շեշտում են, որ վաճառքի այլ աղբյուրներ չկան. «Զգույշ եղե՛ք՝ խաբեության զոհ չդառնալու համար»:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ