ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս հայտարարել է, որ մասնակցելու է Գյումրու արտահերթ ընտրություններին։
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Այս մասին Մխիթարյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել որ Գյումրու համայնքապետի պաշտոնում ընտրություններին մասնակցելու են Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Գյումրիի զարգացման ծրագրով ներկայացող գործարար Կարեն Սիմոնյանը:
Նշենք, որ Գյումրիում արտահերթ ընտրությունը նախատեսված է մարտի վերջին: