Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից. Կոստանյան

Աննա Կոստանյան 30.05.2025 - 12:50
30.05.2025 - 12:50 դիտում

«Շտապօգնություն» ՓԲԸ-ի բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից՝ Պարոնյան և Լեոյի փողոցների հատման հատվածում։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է բուժաշխատողների և առողջապահական ծառայության աշխատակիցների նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։

Նրանք ամեն օր փրկում են կյանքեր, հաճախ՝ վտանգելով սեփական անվտանգությունը։
Նման վերաբերմունքը ոչ միայն անընդունելի է, այլ նաև արժանի է ամենախիստ իրավական գնահատականին»,- ասված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ