Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողները Մոսկվայում են

Հրաչ Սահակյան 9.10.2020 - 23:20
9.10.2020 - 23:20 դիտում

«Ռոսիա» հատուկ նշանակության ինքնաթիռը Շուշիում վիրավորված ռուսաստանցի լրագրողների հետ վայրէջք է կատարել Մոսկվայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Թռիչքի ժամանակ լրագրողները քնել են: Կառավարական պատվիրակության անդամները, որոնք ժամանել էին Երևան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, վիրավոր լրագրողներին են զիջել իրենց տեղերն առաջին սրահում՝ տեղափոխվելով այլ սրահ:

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը  2 անգամ կրակ էր բացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա, ինչի հետևանքով վիրավորվել էին լրագրողների Յուրի Կոտենկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ