Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի ևս մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

Աստղիկ Խաչատրյան 12.10.2023 - 20:47
12.10.2023 - 20:47 դիտում

ՌԴ ՊՆ-ը հայտնել է ԼՂ-ում ևս մեկ դիտակետ փակելու մասին:

«Լեռնային Ղարաբաղի զինաթափման և զինված կազմավորումների լուծարման հետ կապված՝ մեկ օրվա ընթացքում Շուշիի շրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի մեկ դիտակետ է փակվել:

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուս խաղաղապահների 7 և 15 ժամանակավոր դիտակետեր են փակվել»,- նշված է ՌԴ ՊՆ պաշտոնական տեղեկագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ