Շոյգուն հայտնել է Մարիուպոլի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու մասին

Աննա Կոստանյան 21.04.2022 - 12:32
21.04.2022 - 12:32 դիտում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլ քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին։

Նրա խոսքով՝ քաղաքի շրջափակման պահին Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների թիվը եղել է մոտ 8100։ Ըստ նախարարի՝ չեզոքացվել է ավելի քան 4000 զինվորական, հանձնվել է 1400-ը:

Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակվել է ավելի քան 2 հազար զինյալ։ «Ազովստալի օպերացիան ավարտելու համար կպահանջվի 3-4 օր, Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի»,- նշել է նախարարը։

Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նպատակահարմար չի համարել Մարիուպոլի արդյունաբերական գոտին գրոհելը․ «Հրամայում եմ դադարեցնել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը և պահանջել արգելափակել «Ազովստալը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ