Շոյգուն հայտարարել է, Արևմուտքում «Սատանա-2» անվանումը ստացած, նորագույն միջմայրցամաքային հրթիռի փորձարկումների մեկնարկի մասին

Աննա Կոստանյան 6.08.2021 - 17:34
6.08.2021 - 17:34 դիտում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է, որ հայրենական արտադրության «ՌՍ-28 Սարմատ» բալիստիկ հրթիռների թռիչքային փորձարկումները կմեկնարկեն այս տարի և կավարտվեն հաջորդ տարի:

«2022 թվականին արդեն առաջին խմբաքանակը պետք է սպառազինման հանձնվի ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր: Հստակ տեղը չեմ ասի, մոտակայքում»,- Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը Կրասնորյարսկում լրագրողների հետ հանդիպմանը:

Շոյգուն հավելել է, որ ձեռնարկությունը պատրաստ է բանակին մատակարարել «ամենահզոր սպառազինման տարրերից մեկը, որը պետք է ունենա երկիրը»:

Աղբյուրը նշում է, որ արևմուտքում ՌՍ-28 միջմայրցամաքային հրթիռն անվանել են «Սատանա-2»: Այ ունակ է կրելու 10 մեծ և 16 փոքր մարտագլխիկ: Այն պետք է փոխարինի «Վոեվոդա» աշխարհում ամենամեծ միջմայրցամաքային հրթիռը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ